31 մայիսի 2016 - 23:48 AMT
Սկսնակ ամերիկացի բասկետբոլիստը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին

ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի «Կոնեկտիկուտ Հասքիս» ուսանողական բասկետբոլի թիմի խաղացող Սթիվ Ինոկը կմիանա Հայաստանի երիտասարդական հավաքականին հուլիսին Հունաստանում կայանալիք ՖԻԲԱ գավաթի համար մրցապայքարում:

Ինոկի մարզիչի խոսքերով, Հայաստանի հավաքականում խաղը երիտասարդ բասկետբոլիստին իր ունակությունները դրսևորելու հնարավորություն կընձեռնի, գրում է New Haven Register-ը:

Ինոկն այժմ աշխատում է ՀՀ քաղաքացիություն ստանալու ուղղությամբ, բայց դա խնդիր չի հանդիսանա: Նա արդեն ունի ավիատոմսեր և գրեթե պատրաստ է միանալ Հայաստանի հավաքականին:

Հայաստանի հավաքականն 2 տեղ է տրամադրել երկքաղաքացիություն ունեցող անձանց համար, առաջինը` երիտասարդների հավաքականում, երկրորդը` մեծահասակների: