1 հունիսի 2016 - 14:01 AMT
Ուորլիք. Հունիսին Սարգսյան-Ալիև հանդիպում ենք ակնկալում

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարևորում է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ միջնորդների՝ մայիսի 31-ին Բրյուսելում կայացած հանդիպումը:

«Կարևոր բանակցություններ ենք անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ՝ ղարաբաղյան խաղաղ գործընթացի և լիարժեք կարգավորման բանակցությունների վերաբերյալ: Ակնկալում ենք նախագահների հանդիպում հունիսին», - գրել է Ուրլիքը Twitter-ի իր մոկրոբլոգում:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 31-ին Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ավելի վաղՄամեդյարովը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում անցկացված ՆԱՏՕ-Ադրբեջան նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նա հայտարարել է, որ «անարդար ստատուս քվոն շարունակում է մնալ լարվածության աղբյուր»:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը ստատուս քվոն համարում են անհուսալի ու անընդունելի: Մենք սպասում ենք, որ հունիսին տեղի կունենա նախագահների հերթական հանդիպումը, որի նպատակը կլինի ստատուս քվոյի փոփոխման հարցում զգալի առաջընթացի հասնելը», – ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

ԱԳ նախարար. ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը հնարավոր է պայմանների ստեղծման դեպքում