1 հունիսի 2016 - 18:40 AMT
Երևանի կենտրոնի մի շարք հատվածներում առավելագույն թույլատրելի արագությունը կիջեցվի

Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով նվազեցվում է Երևանի մի շարք փողոցներում առավելագույն թույլատրելի արագությունը:

Մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանի Քոչինյան փողոցում՝ Արամի և Պուշկինի փողոցների հատվածում, Տերյան փողոցում՝ Պուշկինի և Թումանյան փողոցների հատվածում, Պուշկինի փողոցում՝ Կողբացու և Նալբանդյան փողոցների հատվածում, տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 30 կմ/ժ:

Թումանյան փողոցում՝ Տերյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատվածում, կհաստատվի 40 կմ/ժ առավելագույն թուլատրելի արագություն, հայտնում են ճանապարհային ոստիկանությունից:

Նոր ռեժիմն ուժի մեջ կմտնի 2016 թ. հունիսի 3-ից: