4 հունիսի 2016 - 23:42 AMT
Հռոմի պապն ուզում էր ՀՀ այցի ժամանակ հայ-թուրքական սահման այցելել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հունիսի 24-26-ին Հայաստան կատարվելիք այցի ընթացքում ցանկանում էր այցելել հայ-թուրքական սահման: Նրա այցը պիտի խորհրդանշանական քայ դառնար՝ հօգուտ Եվրոպայի վերջին փակ սահմանի բացմանը:

Այդ մասին է հայտարարել Հռոմում Պապի հայկական քոլեջի ղեկավար հայր Գրիգոր Բադիչահը, հայտնում է La Stampa-ն:

Նա նշել է, որ Ֆրանցիսկոսը սահման չի գնա, սակայն ավելացրել է, որ «Պապից կարելի է ակնկալել ամեն ինչ»:

2014-ի նոյեմբերին Թուրքիա կայացած այցի ընթացքում Պապը ցանկություն էր հայտնել, որ հայ-թուրքական սահմանը բացվի:

Եռօրյա այցի շրջանակներում Հռոմի պապը կայցելի Մայր Աթոռ, կլինի Ծիծեռնակաբերդում ցեղասպանության զոհերի թանգարանում, Գյումրի այցից հետո պատարագ կմատուցվի նաև Երևանում, իսկ այցի ավարտին Հռոմի պապը և Ամենայն Հայոց կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաև աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում:

Կարդացեք նաև. Մոտ 60.000 մարդ կկարողանա մասնակցել Երևանում Հռոմի պապի միջեկեցեղական աղոթքին