Հովհաննես Այվազովսկու «Օսմանյան սրճարանը լուսնի լույսի ներքո» կտավը վաճառվել է Christie's լոնդոնյան աճուրդի տանը 194,5 հազար բրիտանական ֆունթ սթերլինգով (մոտ $281 հազար):
Կանխատեսվում էր, որ կտավը կվաճառվի 200-300 հազար բրիտանական ֆունթ սթերլինգի միջակայքում:
2 այլ կտավ՝ «Նավաբեկությունը» և «Սալադինի ամրոցի տեսարանը Նեղոսի ափից», վաճառվել են 158,5 հազար և 110,5 հազար ֆունթով (համապատասխանաբար $229 հազար և $160 հազար), հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունները միջազգային աճուրդներում մշտապես բարձր պահանջարկ են ունեցել ու վաճառվել են միլիոնավոր դոլարներով: Մեծ ծովանկարչի ամենաբարձր գնով վաճառված գործերն են` «Կոլումբոսի նավատորմի ժամանումը», «Իսաակիևյան տաճարը ցուրտ օրը», «Ամերիկյան նավերը Ջիբրալթարի ժայռերի մոտ», «Կոստանդնուպոլսի տեսարանը», «Վարյագները Դնեպրի վրա», «Պարենի բաշխումը» և «Փրկության նավը», «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի նեղուցի տեսարանը»:
Կարդացեք նաև. Երբ վաճառվում է անգինը. Այվազովսկու կտավները՝ միջազգային աճուրդներում