7 հունիսի 2016 - 19:15 AMT
ԿԲ. Հայաստանը կվերականգնի ոսկու պահուստները

Հայաստանը պլանավորում է վերականգնել ոսկու պահուստները: Այդ մասին է հայտարարել Ազգային ժողովում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա նշել, է որ ձուլման գործարան է կառուցվում, և 2017 թվականին Հայաստանը կկարողանա դորե ձուլվածք արտադրել:

«Մենք գնելու ենք ոսկին արտադրողից մեծ ծավալներով ու լրացնելու ենք պահուստները», - նշել է պաշտոնյան, գրում է Arka գործակալությունը:

Ջավադյանի խոսքերով, աշխատանքները կավարտվեն մինչև 2017 թվականը: Միաժամանակ նա նշել է, որ տվյալ պահին Հայաստանը ոսկիով պահուստներ չունի:

Հայաստանը վաճառել է պահուստների 1.4 տոննա ոսկին 2003 թվականին $17 մլն-ով:

Կարդացեք նաև. ՀՀ պետական գանձարանում մոտ 90 կգ ոսկի կա