7 հունիսի 2016 - 19:49 AMT
Պոպով. Ստեփանակերտը, գուցե, միանա բանակցություններին, ԼՂ-ում խաղաղապահներ են նախատեսվում

Ղարաբաղյան հյակամարտության կարգավորման որոշակի փուլում Ստեփանակերտը, հնարավոր է, միանա բանակցություններին:

Այդ մասին է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում: Նա կարծիք է հայնտնել, որ նման հնարավորություն կարող է լինել կարգավորման վերաբերյալ շրջանակային համաձայնության հասնելուց հետո:

Պոպովը հայտնել է նաև, որ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին է փոխանցել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման վերաբերյալ առաջարկները: «Այժմ կողմերի եզրակացության ենք սպասում», - ասել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ Բեռլինը ԵԱՀԿ անդամներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար վստահության մեխանիզմերի ձևավորման բյուջեի նախագիծը: Գերմանիան իր միջոցներն է ներդրել այդ մեխանիզմերի ձևավորման համար:

Խոսելով Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին, Պոպովը նշել է, որ առկա կարգավորման տարբերակում նրանց տեղակայումը նախատեսվում է: Նա ընդգծել է, որ խաղաղապահների տեղակայութմը տեղի է ունենալու ՄԱԿ Անվտանգության խորհուրդի համապատասխան որոշումից հետո:

«Խաղաղապահ ուժերի ընտրությունը կատարվելու է կողմերի համաձայնությամբ, դրանք տրամադրել պատրաստ երկրների ցանկից», - ասել է նա:

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա: