7 հունիսի 2016 - 21:40 AMT
Ադրբեջանի քաղաքացին Տավուշում հատել է ՀՀ սահմանը

Հունիսի 7-ին հայ-ադրբեջանական սահմանն է հատել Ադրբեջանի քաղաքացի:

Տեղեկությունն այդ մասին PanARMENIAN.Net հետ զրույցում հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Միջադեպը տեղի է ունեցել Տավուշի Մեհրաբի ուղղությամբ:

Հովհաննիսյանը նշել է նաև, որ սահմանախախտը քաղաքացիական անձ է:

Ադրբեջանի ու ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում երբեմն պատահաբար անցնում են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի տարածքում: ՀՀ քաղաքացիները հաճախ սպանվում են, ինչպես տեղի ունեցավ Կարեն Խոջոյանի կամ ԼՂՀ բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքում: Երբեմն ադրբեջանցիներն անցնում են կամ փորձում են անցնել ՀՀ՝ բողոքելով երկրում անարդարությունից: Նման անհաջող փորձ տեղի էր ունեցել 2015-ի հոկտեմբերին, իսկ 2016-ի փետրվարին 20-ից ավելի ադրբեջանցիներ սպիտակ դրոշներով փորձէլ էին անցնել ԼՂՀ: