8 հունիսի 2016 - 19:47 AMT
Թուրք կուսակցապետ. Հայերին «տեղահանելը» ճիշտ էր, նույն իրավիճակում պետք է կրկնել

Թուրքական աջ ծայրահեղական Ազգայնական շարժման կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դեվլեթ Բահչելին հրապարակավ արդարացրել է հայերի «տեղահանությունը» 1915 թվականին:

«Մեր ազգի ապագան վտանգված կլիներ, եթե այն իրավիճակում հայերին տեղահանելու որոշում չկայացվեր, - ասել է նա, - եթե նույն իրավիճակը լինի, պետք է այն կրկնել»:

Բահչելին անդրադարձել է նաև Բունդեսթագի բանաձևի հեղինակ Ջեմ Օզդեմիրին Թուրքիայի նախագահ Էրդողանի տված որակումներին:

Էրդողանը, խոսելով բանաձևին կողմ քվեարկած թուրք պատգամավորների, մասնավորապես, Օզդեմիրի մասին, հայտարարել էր, որ նրանց արյունը փչացած է:

«Եթե կրկնենք Էրդողանի ասածը մեզ ռասիստ կորակեն: Պարոն էրդողան, էլ մի ասեք «արյուն», քանի որ փչացած արյունը չի հոսում: Նրանք ընդհանրապես արյուն չունեն», - ասել է նա, գրում է Hurriyet-ը:

2015 թվականի նոյեմբերին Բահչելիի կուսակցությունն ընտրվել է Թուրքիայի խորհրդարան՝ 5.7 մլն ձայն կամ ընտրողների ձայների 11.9%-ը հավաքելով:

Կարդացեք նաև. Թուրք քաղաքապետը հրամայել է ծածկել ծառայողական Mercedes-ների տարբերանշանները Գերմանիայից «վրեժ» լուծելու համար