Ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան Մեյդան թաղամասում, զոհվել է 5 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել:
Ըստ նախնական տվյալների, գրոհայինները գնդակոծել են շուկան պայթուցիկով հագեցած գազային բալոններով: Արդյունքում վնասվել են տասնյակ բնակելի տներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սա առաջին դեպքը չէ, երբ գրոհայինները միտումնավոր հարվածներ են հասցնում քաղաքի բնակիչների զանգվածային կուտակման վայրերին: Բացի այդ, ծայրահեղականները շարունակում են գնդակոծել Իդլիբ գավառի Ֆուաա քաղաքը և Արդ էլ Վաթա և Ռաշա բնակավայրերը, որոնք Լաթաքիայի գավառում են: «Ջեբհաթ ան Նուսրան» նաև գրոհել է կառավարական զորքերի անցակետերը մի շարք բնակավայրերում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հարյուրավոր գրոհայիններ են հատել թուրք-սիրիական սահմանը Իդլիբում` օգնելու համար ահաբեկիչներին Հալեպում:
Հրադադրի ռեժիմի հաստատումից ի եվր «Ջեբհաթ ան Նուսրան» երկու անգամ փորձել է հարձակման անցնել Հալեպի շրջանում, սակայն սիրիական բանակին հաջողվել է հետ մղել գրոհները: Դրանից հետո իսլամիստները սկսել են գնադկոծել բնակելի թաղամասերը: Մարտական գործողությունները չեն դադարում նույնիսկ Ռամադանի շրջանում, որը սրբազան ամիս է համարվում մահմեդականների համար: Ըստ ԶԼՄ-ների, Սիրիայում տասնյալ քարոզիչներ կան Սաուդյան Արաբիայից, որոնք համոզում են ահաբեկիչներին չդադարեցնել պայքարը:
Հալեպի շրջանում վերջին օրերին չեն դադարում դաժան մարտերը Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմադիր ուժերի միջև: Հունիսի 5-ին հրթիռակոծության է ենթարկվել նաև հայկական Նոր Գյուղ թաղամասը, որի հետևանքով 4 հայ է զոհվել, ինչպես նաև վնասվել է «Զվարթնոց» հայկական եկեղեցին: Նոր գյուղի ուղղությամբ ավելի քան 40 հրթիռ էր արձակվել. վնասվել են բնակարաններ, աշխատավայրեր, հրկիզվել էր մի արհեստանոց:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Էրդողանի ֆաշիստական ռեժիմը միշտ կենտրոնացել է Հալեպի վրա, սակայն նրա երազանքները կթաղվեն Հալեպում»,