9 հունիսի 2016 - 12:12 AMT
Brent տեսակի նավթի գինը հասել է $52.71

Brent տեսակի հյուսիսծովյան նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Մոսկվայի ժամանակով 6:45-ի դրությամբ բարձրացել է 2.409%` հասնելով $52.71 մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի գինն աճել է 2.308%-ով`մինչև $51.55 մեկ բարելի դիմաց: Այդ են վկայում սակարկությունների արդյունքներն Ինտերկոնտինենտալ բորսայում, հայտնում է «Կոմերսանտը»:

Մայիսի վերջում նավթի գները կայունացել էին մեկ բարելի դիմաց $50-ից ցածր մակարդակի վրա` Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) հանդիպմանն ընդառաջ և համաշխարհային շուկայում առաջարկի և պահանջարկի վիճակի մասին նոր տվյալներին սպասելիս:

Հունիսի 2-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ անդամ երկրների հերթական հանդիպումը: Որոշվեց չփոխել 2011 թվականից գործող արդյունահանման քվոտաները: