10 հունիսի 2016 - 09:17 AMT
Շփման գծում հարաբերական հանգիստը պահպանվել է

Հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգստություն:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել: Կողմերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չէր արձանագրվել` առաջին անգամ երկար ժամանակաշրջանում: