10 հունիսի 2016 - 20:24 AMT
Երևանում ֆուտբոլը մեծ էկրաններին կցուցադրվի

«Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը:

Ցուցադրությունը կազմակերպել է Երևանի քաղաքապետարանը։

Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կցուցադրվի հունիսի 10-ին՝ Կարապի լճի և Կասյան փողոցի էկրաններին, ժամը 22:00-ից:

Ֆուտբոլի Եվրոպայի 15-րդ առաջնությունը կանցկացվի հունիսի 10-ից հուլիսի 10-ը՝ Ֆրանսիայում: