11 հունիսի 2016 - 12:15 AMT
Դիմորդների 7,7%-ը կտրվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից

Հունիսի 7-ին անցկացված «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության նախնական տվյալները հայտնի են:

Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը հայտնել է, որ քննության միջին միավորը կազմել է 13,8:

«Քննությանը մասնակցել է 6023 դիմորդ: Անբավարար ստացել է դիմորդների 7,7 տոկոսը, 7,5-18 միավոր ստացել է 70 տոկոսը: Դիմորդներից 90 հոգի ստացել է առավելագույն 20 միավոր», գրում է Panorama.am-ը:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը նշել է նաև, որ քննության վերջնական արդյունքները քննակենտրոններում կփակցվեն հունիսի 12-ին:

Կարդացեք նաև՝ 3 առարկայի միասնական քննության արդյունքները. «Աշխարհագրություն»-ից 20 է ստացել ընդամենը 5 դիմորդ

ԵՊՀ-ն տարածված 2 մասնագիտությամբ անվճար կրթության հնարավորություն չի տվել

ՀՀ շրջանավարտների կրթվածության վայրիվերումները՝ թվերով