11 հունիսի 2016 - 12:35 AMT
Աղբյուր. Հալեպահայ մոտ 10 ընտանիք Քեսաբ է տեղափոխվել

Հալեպահայ տասնյակ ընտանիքներ Քեսաբ են ժամանել: Միաժամանակ նշվում է, որ տեղափոխումը չպետք է ընկալել որպես խուճապ, քանի որ ընտանիքներից շատերը Քեսաբում տներ ունեն և ամեն ամառ հանգիստն այնտեղ են անցկացնում:

«Արևելք»-ի աղբյուրների համաձայն՝ մոտ տաս ընտանիք Հալեպում տիրող իրադրության հետևանքով է մեկնել Քեսաբ և վարձով մնում:

Կան տեղեկություններ, որ ավելի վաղ Հալեպից Քեսաբ գնացած մի քանի ընտանիք գաղթել է Կանադա:

Հունիսի 10-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններն ականանետերից գնդակոծել են Հալեպ գավառի բնակավայրերը: Արդյունքում զոհվել է 54 և վիրավորվել է 93 խաղաղ բնակիչ, զոհերի թվում նաև երեխա կա:

Իսկ հունիսի 9-ին ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման գրոհայինները գնդակոծել են Հալեպի շուկան Մեյդան թաղամասում, զոհվել է 5 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել: