13 հունիսի 2016 - 10:27 AMT
Bild. Մխիթարյանն իր ապագայի մասին վերջնական որոշումը կկայացնի առաջիկա օրերին

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ապագայի մասին վերջնական որոշում կկայացնի մինչև հունիսի ավարտը, հայտնում է Bild-ը: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխաել Ցորկը:

«Բորուսիայի» հետ գործող պայմանագիրը սպառվում է 2017-ի ամռանը:

Մխիթարյանն արդեն մի քանի ամիս է մերժում է պայմանագիրը երկարացնելու «Բորուսիայի» առաջարկը: Նրան տարեկան առաջարկում են €7 մլն, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ ունի Եվրոպայի առաջատար ակումբներից, գրում է Championat.com-ը:

Ըստ ԶԼՄ-ների, «Չելսին»՝ առաջարկել է ֆուտբոլիստի համար ավելի քան €60 մլն, «Արսենալը»` - մոտ $35 մլն ու տարեկան $ 7.5 մլն աշխատավարձ: Թուրինյան ակումն առաջարկում էր հայ ֆուտվոլիստի համար մոտ $35 մլն: «Բորուսիան» որոշել է չվաճառել Մխիթարյանին, որի գործող պայմանագրի ժամկետը «մեղուների» հետ ավարտվում է 2017 թվականին, որի ավարտից հետո միայն Մխիթարյանը որոշում կկայացնի ապագայի մասին: Ըստ Ռայոլայի, Մխիթարյանը իմաստ չի տեսնում երկարացնելու պայմանագիրը: