13 հունիսի 2016 - 16:07 AMT
Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի թուրք պատգամավորներին

Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենկաատար Սերժ Թանկյանը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորներին, որոնք կողմ են քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին:

«Ես ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Գերմանիայի խորհրդարանի ազգությամբ թուրք 11 պատգամավորի, որոնք արիաբար քվերակեցին Բունդեսթագում Հայոց ցեղասապանությունը ճանաչող բանաձևի օգտին: Որպես միջազգային հանրություն երբեք չպետք է թույլ տանք, որպեսզի բռնապետների հետ կապված հանցագործները հետապնդեն արդարության համար պայքարողներին»,-գրել է Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։

Բանաձևին դրական է արձագանքել նաև Գերմանիայի կառավարության կազմում միակ թուրք նախարար, բանաձևի նախաձեռնող Այդան Օզողուզը: Բանաձևի ընդունումից հետո Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել Անկարա: էրդողանը հայտարարել է, որ հարկավոր է ստուգել Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների «արյունը, քանի որ նրանց ծագումը կասկածելի է»:

Բունդեսթագի թուրք պատգամավորներին թիկնապահներ են տրամադրվել: