14 հունիսի 2016 - 11:19 AMT
Էլէներգիայի սակագինը 2.5 դրամով նվազեցնելու հարցը՝ ՀԾԿՀ նիստում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 15-ի նիստում քննարկության է դնելու էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսում է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Որոշումը կապված է գազի սակագնի նվազման հետ:

Նախագծով առաջարկում է բնակչության համար էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը 48.78 դրամից դարձնել 46.20, գիշերային սակագինը՝ 38.78 դրամից՝ 36.20 դրամ:

Որոշումն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:

2015-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել էր 6.9 դրամով: