16 հունիսի 2016 - 18:41 AMT
Իջևան-Դիլիջան ճանապարհին երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է

Հունիսի 16-ին` ժամը 15.38-ին, տեղեկություն է ստացվել, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ սելավային հոսքը Մ-4 ավտոճանապարհը դարձրել է միակողմանի երթևեկելի:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացվել են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: