24 մարտի 2007 - 15:34 AMT
Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնելու է Չինաստան
Մարտի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՉԺՀ բարձրաստիճան պետական եւ ռազմական գործիչների հետ: Ծրագրով նախատեսվում են նաեւ այցելություններ Չինաստանի ռազմաուսումնական հաստատություններ եւ զորամիավորումներ: Մարտի 29-ին պատվիրակությունը կվերադառնա Երեւան: