24 մարտի 2007 - 16:08 AMT
Իրաքի հայերը ցանկանում են դառնալ Հայաստանի քաղաքացիներ
Իրաքի հայերի մի մասը ցանկանում է երկքաղաքացիություն ընդունել: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իրաքի հայերի ազգային կենտրոնական վարչության ղեկավար Պարույր Հակոբյանը: «Ես չեմ կարող այժմ հայտնել Հայաստանի քաղաքացիություն ընդունել ցանկացողների կոնկրետ թվաքանակը, սակայն կարող եմ նշել, որ նրանց քանակը բավականին մեծ է: Իրաքում ապրող հայերի մեծ մասը դժգոհ են իրենց վիճակից եւ իրենց պատմական հայրենիքից որոշակի կտրվածությունից, եւ սպասում են Հայաստանում Երկքաղաքացիության մասին օրենքի ընդունմանը»,- ասել է Հակոբյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Իրաքի Քրդստանում բնակվող հայերը թուրքերի կողմից ճնշումների չեն ենթարկվում: «Մեր ունեցած տեղեկատվության համաձայն, Հյուսիսային Իրաքում բնակվող հայերը չեն տուժել հակամարտության սրումից, եւ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- նշել է նա: Հակոբյանի խոսքերով, Իրաքի հայերը որեւէ առնչություն չունեն Քրդական աշխատանքային կուսակցությանը, եւ այդ կապակցությամբ ոչ մի կերպ չեն կարող թուրք զինվորոկանների զոհը դառնալ, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: