21 հունիսի 2016 - 12:25 AMT
Խուրշուդյանը ժամանակավորապես որակազրկվել է. Արյան մեջ հայտնաբերվել է ստանոզոլ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում:

Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

Նրա դոեպինգ թեստի մեջ հայտնաբերվել է ստանոզոլ, որն արգելված է խթանիչ է համարվում, գրում է Armtimes.com-ը:

Ժամանակավոր որակազրկման պատճառով մարզուհին չի կարող հանդես գալ մրցաշարերում: Նա Հայաստանի հավաքականի կազմում օգոստոսին պետք է մեկներ Բրազիլիա՝ Ռիո 2016-ին մասնակցելու:

Ավելի վաղ Խուրշուդյանի անունը հայտնվել էր նաև այն ծանրորդների ցուցակում, ովքեր կասկածվում էին մելդոնիում օգտագործելու մեջ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարություն կանի գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո: