21 հունիսի 2016 - 16:50 AMT
ՀՀ-ն 6 մարզիկով կներկայանա ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ին

Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 6 մարզիկով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 23-ից հուլիսի 2-ը կկայանա երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը տղաների պայքարում կներկայացնեն Ժորժ Եղիկյանը (77 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (77 կգ), Սամվել Գասպարյանը (94 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+105 կգ):

Աղջիկների պայքարում մեդալների համար կպայքարեն Սոնա Պողոսյանը և Արփինե Դալալյանը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը Թբիլիսի կմեկնի հունիսի 23-ին և կվերադառնա հուլիսի 2-ին:

Կարդացեք նաև՝ Նախարարություն. Խուրշուդյանի որակազրկումը վերջնական չէ, կարող է և չհաստատվել