
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է շրջանառվող այն տեղեկատվությանը, թե Ֆրանսիայի դեսպանատունը դժվարությամբ է վիզաներ տրամադրում։
«Ես իսկապես ցավում եմ նմանատիպ խոսակցությունների համար, որովհետև այդ շշուկները, խոսակցությունները այլևս չեն համապատասխանում իրականությանը: Գուցե որոշ ժամանակ առաջ կար դժվարություն, խնդիրներ՝ դիմելու դեպքում մերժում ստանալու առնչությամբ, սակայն տեղեկատվությայլևս չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է դեսպանը, գրում է Tert.am-ը:
Դեսպանը հայտնել է, որ այսօր կարճաժամկետ վիզաների համար դիմողներից ընդամենը 16,5 տոկոսն է մերժվում և 2015-ից սկսած վիզաների հայտերի ուսումնասիրության ժամանակը մեկ օրով կրճատել են:
Դեսպանը վստահեցրել է, որ ցանկացած ոք, որը կներկայացնի ճիշտ, ընդգրկուն համապատասխան փաստաթղթեր, պատճառ չի ունենա մերժվելու:
Հունվարի 12-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացիների համար Ֆրանսիա մուտքի վիզա տրամադրելու ընթացակարգի ժամկետը կրճատվում է: Տուրիստական վիզան տրամադրվում է երկու օրվա ընթացքում: Վիզա ստանալու ընթացակարգը արագացնելու հիմնական թիրախը Չինաստանի զբոսաշրջիկներն են: 2014-ին 1․5 միլիոն չինացի զբոսաշրջիկ է այցելել Ֆրանսիա:
Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ է 2014-ի հունվարի 1-ից: