21 հունիսի 2016 - 19:41 AMT
Լևոն Հայրապետյանն իրանական ակումբ է տեղափոխվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանը նոր խաղաշրջանում հանդես կգա Թեհրանի «Պայկան» ակումբում:

Ինչպես տեղեկացնում է A1+-ը՝ հղում անելով իրանական ակումբի պաշտոնական կայքէջին, հայ ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Ավելի վաղ իրանական «Պադիդեն» հայտարարել է Հայաստանի հավաքականի ու Երևանի «Փյունիկի» պաշտպան Վարազդատ Հարոյանի հետ պայմանագիր կնքելու մասին: Իրանի ավարտված մրցաշրջանում «Պադիդեն» վաստակած 39 միավորով զբաղեցրել է 10-րդ տեղը: