23 հունիսի 2016 - 10:13 AMT
ՀՀ նախագահն եղել է ԼՂ սահմանագծում

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախ։

Հանրապետության հարավային թևում ՀՀ նախագահը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Նույն օրը հայկական երկու պետության ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Նախորդ անգամ ՀՀ նախագահն աշխատանքային այցով ԼՂՀ էր մեկնել ապրիլի 18-ին: