23 հունիսի 2016 - 10:30 AMT
Չիլիի խորհրդարանը մերժել է Խոջալուի մասին ադրբեջանամետ բանաձևը

Չիլիի խորհրդարանը հունիսի 22-ին մերժել է ադրբեջանական լոբբիի կողմից առաջադրված բանաձևը, որով պահանջվում էր դատապարտել «Խոջալուի ցեղասպանությունը» և «Ադրբեջանի հողերի բռնագրավումը»։

Ադրբեջանական լոբբին այս բանաձևով փորձում էր հակադարձել Չիլիի խորհրդարանի կողմից մայիսի 18- ին վավերացված որոշմանը, որով դատապարտել էր Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակումը, գրում է Asbarez.com-ը։

Քվեարկության առաջ, Արգենտինայում և Չիլիում Հայաստանի դեսպան Ալեքսան Հարությունյանը խորհրդարանի անդամներին նամակներ է հղել՝ բացահայտելով պատմական իրականությունը:

Չիլիի խորհրդարանի ստորին պալատը մայիսի 18-ին ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Մի խումբ պատգամավորների ներկայացրած չորսկետանոց փաստաթուղթն անցել էր միաձայն: