27 մարտի 2007 - 14:44 AMT
Սենատոր Քեննեդին սատարում է Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին
Ամերիկայի Հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Աննի Տոտան եւ ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին շնորհակալություն են հայտնել սենատոր Էդվարդ Քեննեդիին Հայկական հարցերին, այդ թվում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին սատարելու համար: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԱՀՀ-ում, սենատոր Քեննեդին հանդես էր գալիս նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախորդ բանաձեւի օգտին: 2007 թվականի հուվարի 30-ին սենատորներ Ռիչարդ Դուրբինի եւ Ջոն Էնսայնի կողմից ներկայացված 106-րդ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին երաշխավորել, որ Միացյալ Նահանգները պատշաճ կերպով են ընկալում մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին, մասնավորապես Հայոց ցեղասպանությանը, վերաբերող հարցերին: