24 հունիսի 2016 - 11:36 AMT
ԵԱՀԿ գործող նախագահը պարտաստվում է այցելել տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պատրաստվում է այցելել Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը այդ մասին է հայտարարվել Շնայմնայերի ու Մինսկի խմբի համանախագահների հանդիպումից հետո:

«Հանդիպման ընթացքում Շթայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանումը: Բերլինյան հանդիպման մասնակիցները համաձայնվեցին, որ շարունակական հրադադարը և քաղաքական գործընթացին վերադառնալն այլընտրանք չունի:»,- նշված է ԵԱՀԿ հայտարարության մեջ:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: