Եռօրյա այցով Հայաստան ժամանած Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Այդ մասին է հայտարարել Ֆրանցիսկոսի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին:
Նա նշել է, որ ավելի քան 40 եպիսկոպոսներ էին ներկա եղել, որոնք պապին շատ բարյացակամ են ընդունել, հայտնում է «Երկիր»-ը:
Հայրապետերը նվերներ են փոխանակել, մասնավորապես, Պապը կաթողիկոսին նվիրել է Տիրամոր խճանկարը:
Անդրադառնալով օրվա իրադարձություներին, Լոմբարդին առանձնացրել է Պապի ելույթի այն հատվածը, որտեղ նա արտաբերում է «ցեղասպանություն» բառը:
Պապը շեղվել էր իր նախապես պատրաստված «զգուշավոր դիվանագիտական» ելույթից, ավելացնելով «ցեղասպանություն» թեմինը «ողբերգություն» որակումից հետո: «Տխուր է, որ այս ողբերգությունը, այս ցեսաղպանությունն առաջինն էր 20-րդ դարի մարդկության աղետներից, որոնք հնարավոր դարձան ուղեղները մթագնած ռասայական, գաղափարախոսական ու կրոնական նպատակների իրագործման պատճառով», - ասել է նա:
«Շատ լավ, կազմակերպված ձևով ենք մոտենում առաջին օրվա ավարտին», - եզրափակել է նա: