25 հունիսի 2016 - 17:00 AMT
ABC News-ի անդրադարձը Հռոմի պապի՝ Ծիծեռնակաբերդ այցին. Կարևոր է հիշել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, այցելելով Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, կոչ է արել ամբողջ աշխարհին չմոռանալ և չնվազեցնել Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները հիշելու կարևորությունը։ Նա հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ մինչ այդ՝ դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, գրում է ABC News:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

Ֆրանցիսկոս պապը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին և գլխիկոր կանգնել՝ լուռ աղոթելով անմար կրակի առաջ՝ երգչախմբի ձայների ներքո:

ABC News-ը հայտնել է, որՀռոմի պապը վերադարձել է հիշողության թեմային Գյումրիի Սրբոց Վարդանանց հրապարակում մատուցված պատարագի ժամանակ, որտեղ մի քանի հազար մարդ է հավաքվել ներկա գտնվելու պատարագին, գրում է Tert.am-ը:

«Ժողովուրդները, ինչպես անհատները, հիշողություն ունեն: Ձեր ժողովրդի հիշողությունը հին է և թանկագին»,- ասել է նա հավաքվածներին, Հայտնել է կայքը:

Կարդացեք նաև՝ The Telegraph. Պապն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ էլ ավելի սրելով Թուրքիայի հետ հարաբերությունները