ԱՄՆ աջակցությունը վայելող սիրիական ընդդիմության զինյալ ջոկատները «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրել են Աբու Քեմալ ռազմական ավիաբազան: Այդ մասին հայտնել է սիրիական «Ալ Մայադին» հեռուստաալիքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ ԶԼՄ-ների, մարտերը Աբու Քեմալում շարունակվում են:
Ավիաբազան գտնվում է Իրաքի հետ սահմանին` Դեր Զոր գավառում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի Դեր Զոր նահանգի արևելքում գտնվող գյուղի վրա ավիահարվածների հետևանքով կարող է զոհված լինել մոտ 25 երեխա: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը:
«Իսլամական պետության» գրոհայինները ներխուժել են սիրիական Հալեպ գավառի Էլ Բաբ և Մանբիջ գյուղերն ու ավելի քան 900 բնակչի առևանգել: Ըստ աղբյուրի, ոմանց գրոհայինները ստիպել են խրամատներ փորել Ար Ռաի և Մանբիջա գյուղերի մատույցներում, իսկ մյուսներին օգտագործում են որպես կենդանի վահան: