30 հունիսի 2016 - 14:09 AMT
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Հուլիսի 2-8-ը Վենեսուելայում տեղի կունենա WSB-ի և APB-ի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին կմասնակցի նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:

Վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա հուլիսի 2-ին: Օլիմպիական ուղեգիր կնվաճեն 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

Վենեսուելայի մրցաշարը Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարն է: Հայաստանի 4 բռնցքամարտիկ ձեռք է բերել Օլիմպիական խաղերի ուղեգիր, իսկ ընդհանուր առմամբ, ՀՀ-ն ունի 19 օլիմպիական ուղեգիր: