Թուրքիայի ՌՕՈւ S-70 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այդ մասին հայտարարել է Հիրեսունի քաղաքապետ Քերիմ Աքսուն:
«8 մարդ վիրավորվել է, նրանց թվում կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,-ասել է Աքսուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիավթարի հետևանքով 6 մարդ է զոհվել:
Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, ահաբեկչության վարկածը հավանական չի համարվում, ավելի շուտ, կործանման պատճառը եղել են վատ եղանակային պայմանները:
Ուղղաթիռում 15 մարդ է եղել, այդ թվում ժանդարմերիայի բարձրաստիճան սպաներ, նրանց կանայք, 3 երեխա: Սպաների թվում էր նաև Հիրեսուն գավառի ժանդարմերիայի գեներալ Մուստաֆա Դողրուն: Պտվիրակությունը վերադառնում էր երկրի հարավ-արևելքում զոհված զինվորականների ընտանիքներին այցելությունից: