6 հուլիսի 2016 - 13:27 AMT
Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ 2 տեղով բարելավել է իր դիրքը աշխարհում

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը` որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) մրցունակության կենտրոնի գործընկեր կազմակերպություն Հայաստանում, ներկայացնում է ՀՏՖ կողմից հրապարակվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2016»-ի հիմնական արդյունքները:

Զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որըցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներիզարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածությանաստիճանը, ինչն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:Զեկույցում գնահատվել է 139 երկրի ՏՏ մրցունակությունը:

ՀՏՖ-ի գնահատականներով Սինգապուրը, Ֆինլանդիան և Շվեդիան շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել ցանցային պատրաստվածության վարկանիշով:

Վարկանիշային առաջին հնգյակը եզրափակում են Նորվեգիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցիչով աշխարհում 56-րդն է 139 երկրների շարքում՝ 2015-ի համեմատ բարելավելով դիրքը 2 տեղով:

ԱՊՀ երկրները, Ուկրաինան և Վրաստանը դրական տեղաշարժ են արձանագրել՝բացառությամբ Ռուսաստանի, որի դիրքը նույնն է մնացել: Առավել էական բարելավում է արձանագրվել Ուկրաինայում (+7): Ադրբեջանը բարելավել է իր դիրքը 4 տեղով՝ զբաղեցնելով 53-րդ հորիզոնականը, իսկ Վրաստանը՝ 2 տեղով և զբաղեցրել 58-րդ հորիզոնականը։

Ընդհանուր առմամբ, Հայաստանի գնահատականները զգալիորեն բարձր են ցածրիցմիջին եկամուտներ ունեցող երկրների արդյունքների համեմատ։

Ուշագրավ առավելություններից է հեռախոսային կապի և համացանցի ոլորտում մրցակցության և բջջային կապի ծածկույթի բարձր մակարդակը: Հայաստանի հիմնական ուժեղ կողմերից են շարունակում մնալ ձեռնարկությունների գրանցման հետ կապված հիմնական գործընթացների դյուրինությունը, ինչպես նաև բարձր գրագիտությունը և հարկերի ընդհանուր ցածր դրույքը:

Ամենախնդրահարույց ոլորտներից են պայմանագրերի կիրարկումը, աշխատակազմի վերապատրաստման մակարդակը և կառավարման դպրոցների ցածր որակը։

Առաջատար տեխնոլոգիաների պետական գնումների և բիզնեսի կողմից դրանցյուրացումը շարունակում են տեղ գրավել Հայաստանի ուշագրավ թերությունների շարքում:

Հայաստանի դիրքը գրեթե չի փոփոխվել ըստ բաղադրիչների՝ բացառությամբ պատրաստվածության բաղադրիչի 1 տեղով բարելավման։

Հայաստանը հիմնականում բարելավել է դիրքը մատչելիության հենասյունով՝ լայնաշերտ ինտերնետի և բջջային կապի կանխավճարային սակագների նվազման արդյունքում:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն և «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հանդիսանում է «Ի-Վի Քոնսալթինգ»ընկերության հետազոտական թևը։Կենտրոնի մասնագիտացումը ներառում է տնտեսական զարգացման ընդհանուր խնդիրներիցմինչև բիզնես զարգացման անհատական հիմնախնդիրներ: Կենտրոնն ուսումնասիրում էտնտեսության և հասարակության զանազան ոլորտներ` հարցումների, ֆոկուսային խմբերիքննարկումների, վերլուծությունների, առաջնային և երկրորդային հետազոտություններիմիջոցով: