7 հուլիսի 2016 - 14:49 AMT
Հայաստանը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին

Հայաստանի թիմը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին: Հայաստանից բացի մասնակցության համաձայնություն է տվել ևս 18 երկիր` Ադրբեջանը, Անգոլան, Բելառուսը, Վենեսուելան, Հունաստանը, Եգիպտոսը, Զիմբաբվեն, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պակիստանը, Սերբիան ու Տաջիկստանը:

17 երկիր հրաժարվել է մասնակցությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հրաժարվել են Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կորեան, Մարոկկոն, Նիդերլանդները, Սլովակիան, ԱՄՆ-ն, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան և Ճապոնիան:

Միջազգային բանակային խաղերը տեղի կունենան հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը: Խաղերի ընթացքում կանցկացվի 23 միջազգային մրցույթ, հիմնականում ՌԴ զինվորական շրջանների զորավարժարաններում: Առաջին անգամ հրետանային ստորաբաժանումները կպայքարեն հրետանային կրակի վարպետների կոչման համար Ղազախստանի զորավարժարանում: