8 հուլիսի 2016 - 20:00 AMT
Facebook Messenger-ում «գաղտնի» չատեր կգործարկվեն

Facebook-ը հայտարարել է իր մեսենջերի համար «գաղտնի» չատերի ստեղծման մասին: Հիմնական տարբերությունն այն է լինելու, որ «գաղտնի» չատերում գրված հաղորդագրությունները հնարավոր կլինի ընթերցել միայն երկու սարքի վրա՝ ուղարկողի ու ստացողի: Որոշ ժամանակ անց (օգտատերն ինքը կորոշի ժամանակը) հաղորդագրություններն ավտոմատ կջնջվեն:

Այժմ այդ հնարավորությունը հասանելի է միայն սահմանափակ քանակությամբ օգտատերերի համար, որոնց թիվը 2016-ի ամռան ընթացքում կավելանա: Թե երբ ծառայությունը հասանելի կլինի բոլորի համար, դեռ չի հայտարարվում, փոխանցում է Slon.ru-ն:

«Գաղտնի» չատերի հնարավորությունը 2013-ից գործում է Telegram մեսենջերում: