9 հուլիսի 2016 - 12:39 AMT
Արթուր Ջանիբեկյանը` «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2016» մրցանակի դափնեկիր

«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի և ռուսական ՏՆՏ հեռուստաալիքի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը երկրորդ անգամ դարձել է «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2016» պրոֆեսիոնալ մրցանակի դափնեկիր:

Ոսկե արձանիկը շնորհվել է Ջանիբեկյանին «Գազպրոմ մեդիա հոլդինգի» ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ստեղծման ու արդյունավետ կառավարման» համար:

Արթուր Ջանիբեկյանը Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսերն է, Comedy Club հայտնի հումորային շոուի հիմնադիրներից մեկը: Ջանիբեկյանը կառավարում է 2015-ի ստեղծած «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգը, որը միավորում է 5 հայտնի ժամանցային հեռուստաալիք:

Նախորդ անգամ Արթուր Ջանիբեկյանը հաղթող էր ճանաչվել «Ռուսաստանի մեդիա մենեջեր» անվանակարգում 2012 թվականին` պարգևատրվելով «Բրենդերի և հեռուստատեսային արտադրանքի ստեղծման գործում բացառիկ ծառայությունների, ինչպես նաև հեռուստատեսության ոլորտում ամենամեծ գործարքի համար» անվանակարգում:

Մրցանակը սահմանվել է 2001-ին «Նովոստի ՍՄԻ» հանդեսի նախաձեռնությամբ` մեդիաբիզնեսի և հեռահաղորդակցությունների ոլորտում առավել նշանակալի իրադարձությունների և երևույթների քարոզչության նպատակով: Պարգևը շնորհվում է զանգվածային լրատվության միջոցների, գովազդային և PR ինդուստրիայի փոթ-մենեջերներին:

Գրան պրիին արժանացել է «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրեն Դմիտրի Չերնիշենկոն: