4 ապրիլի 2007 - 19:55 AMT
Իրանական բանակի տեխնիկան եւ ստորաբաժանումներն առաջ են քաշվել դեպի Ադրբեջանի սահմանները
Իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով նկատվում է Իրանի զինված ուժերի տեխնիկայի եւ ստորաբաժանումների կենտրոնացում: Ինչպես հայտնի է դարձել ռազմական աղբյուրներից, այդ ուժերի կենտրոնացումը նկատվում է վերջին օրերս սահմանի ողջ ցամաքային գծի երկայնքով, հաղորդում է Turan գործակալությունը:

Նույն աղբյուրի համաձայն, իրանական կողմը չի տեղեկացրել պաշտոնական Բաքվին իր ուժերի առաջ քաշման մասին: Թեհրանի նման գործողությունները վկայում են իրանական ղեկավարության լուրջ անհանգստության եւ Ադրբեջանի նկատմամբ նրա անվստահության մասին: Փորձագետների կարծիքով, Թեհրանը զգուշանում է Ադրբեջանի կողմից դիվերսիոն խմբերից:

Ինչ վերաբերում է սահմանի եւ մաքսատան փակման մասին տեղեկություններին, ապա, գործարարների տեղկություններով, Իրանի տարածքով Ադրբեջան փոխադրվող ապրանքների քանակը չափազանց կրճատվել է վերջին օրերին: Ներկա դրությամբ, բեռների մեծ մասը կանգ են առել իրանական կողմում:

Ակնհայտ է նաեւ տեղեկատվական պատերազմի սկիզբը: Ինչպես հայտնել է Turan-ին հետախուզության ասպարեզում փորձագետներից մեկը, ԶԼՄ-ներում վերջին հրապարակումները` Իրանի կողմից, ամերիկյան հարձակման դեպքում, Ադրբեջանում գնդակոծման համար կառույցների ցուցակի նախապատասրտման մասին, դրա վառ օրինակն է: Ամենայն հավանականությամբ, տվյալ նյութը պատրաստվել եւ տարածվել է ԶԼՄ-ներում Իրանի կողմից Բաքվի հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Դրա նպատակը Թեհրանի դեմ ռազմական հակամարտության մեջ Վաշինգթոնին աջակցելուց հրաժարվելն է: