Բուլղարիան ու Իրանը դիտարկում են Հայաստանի և Վրաստանի տարածքով գազատրանսպորտային միջանցք ստեղծելու հնարավորությունը: Այդ մասին հուլիսի 13-ին հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովն Իրան այցի շրջանակում, հայտնում է Natural Gas Europe-ը:
Պարսից ծոցի և Սև ծովի միջև տրանսպորտային նոր միջանցքի հարցը շուտով կքննարկվի փորձագետների խորհրդակցությանը, որը տեղի կունենա Սոֆիայում, ասվում է վարչապետի հայտարարության մեջ:
Բուլղարիայի վարչապետ Բոյկոյի Իրան այցի շրջանակում էներգետիկայի նախարար Տեմենժուկա Պետկովան էներգետիկայի, մասնավորապես, բնական գազի ոլորտում, երկկողմ գործակցության խորացման հնարավորություններն է քննարկել իրանցի իր գործընկեր Բիժան Նամդար Զանգանեի հետ:
Զանգանեն նշել է, որ Բուլղարիան գործընկեր է Իրանի համար, դարպասներ իրանական էներգառեսուրսները եվրոպական շուկա դուրս բերելու համար:
Իրանն այժմ աշխատում է առաջիկա 4 տարվա գերակա ուղղությունների ծրագրի մշակման վրա, այդ թվում Պարսից ծոցից խտացված բնական գազ արտահանելու ծրագրի վրա: Թուրքիան ևս համարվում է դեպի Բուլղարիա իրանական գազի տարանցման տարբերակներից մեկը: