Հունաստանի Խալկիդա քաղաքում շարունակվող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Պորտուգալիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 70: 54 հաշվով:
Խմբային փուլի վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 19-ին Մոնտենեգրոյի թիմի հետ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքը պարտությամբ էր մեկնարկեել Եվրոպայի առաջնությունում: Հունաստանի Խալկիդա քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության B դիվիզիոնի առաջին խաղում Հայաստանի հավաքականը զիջեց Մակեդոնիայի թիմին: Հանդիպումն ավարտվեց 56:67 հաշվով:
Այդ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայաստանի հավաքականի անդամ Սթիվեն Ինոքն էր:
Հուլիսի 3-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, արժանացել է չեմպիոնի կոչմանը՝ եզրափակչում հաղթելով առաջնության գործող չեմպիոն Անդորրային:
Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների աղջիկների հավաքականը ԵԱ C դիվիզիոնի հաղթող էր դարձել հուլիսի 13-ին Թբիլիսում: Թիմը եզրփաձակչում հաղթել էր Վրաստանի հավաքականին: