7 ապրիլի 2007 - 16:32 AMT
ԱՄՆ-ն քննադատում են Թուրքիային Իրանի հետ ռազմավարական համագործակցության համար
ԱՄՆ-ն քննադատում են Թուրքիային Իրանի հետ ռազմավարական համագործակցության համար` էներգետիկայի բնագավառում: Այդ մասին հայտնում է Turkish Daily News-ը հղում կատարելով Անկարայում ԱՄՆ դեսպանատանը առկա դիվանագիտական աղբյուրին: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք այդ իրավիճակին»,- նշել է ամերիկացի դիվանագետը, ով ցանկացել է անհայտ մնալ:

Թուրքիան եւ Իրանը համաձայնագիր են կնքել էներգետիկական սեկտորում երկարաժամկետ համագործակցության, մասնավորապես նավթահորերի եւ գազահորերի հորատման մասին` Եվրոպա իրանական գազ մատակարարելու համար: Թերթի կարծիքով, այդ համագործակցությունը կարեւոր է եւ բխում է Թուրքիայի կենսական շահերից, ով ցանկանում է գլոբալ խաղացող դառնալ էներգետիկայի շուկայում: