18 հուլիսի 2016 - 15:17 AMT
Շվեյցարիան պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև

Շվեյցարիան պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում: Այդ մասին հուլիսի 18-ին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավար Ֆիլիպո Լոմբարդին:

«Շվեյցարիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել` հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ հայկական և ադրբեջանական պատվիրակություններին քննարկելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման հեռանկարները: Մենք կարող ենք ներգրավել նաև վրացական պատվիրակությանը: «Շվեյցարիան ցանկանում է միջնորդի դեր ստանձնել, սակայն մտադիր չէ խաղաղություն պարտադրել»,-ասել է Լոմբարդին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա դրական է գնահատել ՌԴ նախագահի կազմակերպած հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: «Դա կարող է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ, սակայն, ոչ Պուտինը, ոչ շվեյցարացիները, ոչ մեկ այլ միջնորդ չի կարող միայնակ լուծել այս հարցը: Հարկավոր է ժողովրդների կամքը, խուսափելու համար հարցի վերածումից Պաղեստինի հակամարտության նմանությամբ հակամարտության, որը կարող է մի ամբողջ դար տևել»,-ասել է Լոմբարդին:

Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»:

Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար:

Ընթերցեք նաև. Քերի. Բոլորի շահերից է բխում խուսափել բռնության նոր բռնկումից Ղարաբաղում