Ռիոյի ամառային օլիմպիական 31-րդ խաղերին մնացել են հաշված օրեր: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կներկայացնի 33 մարզիկ 8 մարզաձևում: ՀԱՕԿ-ը ներկայացրել է Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմը:
Աթլետիկա` Ամալիյա Շարոյան, Դիանա Խուբեսերյան, Լևոն Աղասյան, Լիլիթ Հարությունյան, Գայանե Չիլոյան, Գոռ Ներկարարյան:
Բռնցքամարտ` Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Հովհաննես Բաչկով, Վլադիմիր Մարգարյան:
Ազատ ոճի ըմբշամարտ` Գառնիկ Մնացականյան, Դեվիդ Սաֆարյան, Գեորգի Կետոև, Լևան Բերիանիձե: Հունահռոմեական ոճի ըմբշամարտ` Միհրան Հարությունյան, Արսեն Ջուլֆալակյան, Մաքսիմ Մանուկյան, Արթուր Ալեքսանյան:
Լող` Վահան Մխիթարյան, Մոնիկա Վասիլյան:
Ծանրամարտ` Անդրանիկ Կարապետյան, Առաքել Միրզոյան, Սիմոն Մարտիրոսյան, Ռուբեն Ալեքսանյան, Գոռ Մինասյան, պահեստային՝ Վանիկ Ավետիսյան, Նազիկ Ավդալյան, Սոնա Պողոսյան:
Հրաձգություն` Հրաչիկ Բաբայան:
Ձյուդո` Հովհաննես Դավթյան:
Մարմնամարզություն` Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Հուրի Գեբեշյան:
Ռիոյի Օլիմպիական խաղերը 31-րդն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը` աշխարհի 205 երկրից մոտ 10.500 մարզիկ կմրցի մեդալների 306 հավաքածուի համար: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանի՝ Կոբակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզակառույցներում: