2016-ին «Երևանի կիսամարաթոն» վազքի միջազգային մրցույթը կանցկացվի հոկտեմբերի 16-ին: Այն կմեկնարկի ժամը 08:30-ին, Հանրապետության հրապարակից և կշարունակվի մինչև 13:30-ը, հայտնում է aysor.am-ը:
Մրցույթի նպատակն է զարգացնել մարզական տուրիզմը, սփյուռքահայ մարզիկների և սիրողական վազորդների համար Երևանն ավելի գրավիչ դարձնել և այդպիսով ամրապնդել նրանց կապը հայրենիքի հետ:
Կիսամարաթոնին կկարողանա մասնակցել մինչև 3000 վազորդ: Ակտիվ մասնակցություն կլինի նաև ՌԴ-ից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Վրաստանից և մի շարք այլ երկրներից:
Երեխաները մրցույթին կմասնակցեն 1 կմ վազքով: Սկսնակները կփորձեն 5 և 10 կմ անցնել, իսկ փորձառու վազորդները կհաղթահարեն ամբողջ` 21,1 կմ վազքուղին:
Վազքուղին չափագրվելու է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից, որի շնորհիվ այն կստանա միջազգային կարգավիճակ:
Կիսամարաթոնն առաջին անգամ անցկացվել է 2015-ի հոկտեմբերի 4-ին: