22 հուլիսի 2016 - 09:55 AMT
Զախարովա. Իրավիճակները Թուրքիայում, ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ մի ընդհանուր հիմք չունեն

Իրավիճակները Թուրքիայում, ՀՀ-ում և Ադրբեջանում ոչ մի ընդհանուր հիմք չունեն: Այդ մասին հուլիսի 21-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք մեկնաբանել ենք իրավիճակը հիշատակված երկներից յուրաքանչյուրում, երբ դա անհրաժեշտ է եղել»,-ասել է Զախարովան`պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին Թուրքիայում և Հայաստանում ստեղծված իրավիճակի ազդեցության մասին ղարաբաղյան կարգավորման վրա, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Միևնույն ժամանակ, ըստ Զախարովայի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն անմիջական կապ ունի այն ամենի հետ, ինչ կատարվում է Հայաստանում և Ադրբեջանում: «Մենք առաջնորդվում ենք այն մտայնությամբ, որ ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, այդ թվում ՌԴ կողմից, մի գործընթաց է, որը շատ ինտենսիվ սկսվեց և չի կորցնի իր դինամիկան: Հուսով ենք, որ այն իրոք կծառայի առաջխաղացմանը»,-ասսել է Զախարովան:

Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումև և այն խթանը, որ տրվեց, այդ թվում Մոսկվայի, ՌԴ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, չպետք է դադարի»:

Մարիա Զախարովան դատապարտել է ՊՊԾ շենքի գրավումը Երևանում: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ՊՊԾ շենքի գրավումը Երևանում, որի հետևանքով զոհվել է ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցը, գնահատում ենք դա որպես քրեական դրսևորում, որն անմիջական սպառնալիք է ՀՀ քաղաքացիների կյանքին և անվտանգությանը»,-ասել է նա: