27 հուլիսի 2016 - 00:50 AMT
Ոստիկանության խոսնակ. «Սասնա ծռերն» անկանոն կրակել են տարբեր ուղղություններով

Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հուլիսի 26-ի երեկոյան մոտավորապես ժամը 11-ի սահմաններում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» կրակ են բացել:

Ահարոնյանի խոսքերով, «Սասնա ծռերի» անդամներն անկանոն կրակահերթեր են արձակել տարբեր ուղղություններով՝ «վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը»:

ՊՊԾ գունդը գրավածները կամ նրանց աջակիցներն ոստիկանության պաշտոնյայի խոսքերը որևէ կերպ չեն մեկնաբանել:

ՊՊԾ գնդի մերջակաքում հրաձգություն է եղել նաև հուլիսի լույս 26-ի գիշերը: Արդյունքում վիրավորվել էին խմբի մասնակիցներից երկուսը, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոց: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցված: