31 հուլիսի 2016 - 12:12 AMT
ՊՊԾ գնդում պատանդված բժիշկներն ազատության մեջ են

ՊՊԾ գնդի ներսում պատանդած երկու բուժաշխատողը դուրս են եկել գնդի տարածքից:

Այս մասին է հայտնում Tert.am-ը` հղում անելով ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանին:

Ազատված բժիշկներն են Նորայր Թևանյանը և բուժքույր Մալինա Մարգարյանը: Ավելի վաղ «Սասնա ծռերն» ազատ էին արձակել բուժակ Դավիթ Տոնոյանին, իսկ հուլիսի 29-ին գնդի տարածքից հեռացել էր Սալվադոր Խեչոյանը:

«Շտապօգնության» 4 բժիշկ պատանդ էին վերցվել հուլիսի 27-ին: