Հուլիսի 30-ին Սարի թաղում ցույցը հատուկ միջոցների կիրառմամբ ցրման հետևանքով աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանի համար դրամահավաք է կազմակերպվել:
Հարությունյանի քույրը՝ Սյուզի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վերջերս Երևանում ծավալված իրադարձությունների ամենաուշագրավ ու ցավալի դեպքը, թերևս, եղբորս՝ 17-ամյա Սայադ Հարությունյանի հետ է կապված. կյանքով ու եռանդով լի մի երիտասարդ, ով ունի մեծ ձգտումներ և նպատակներ, ոստիկանության բռնությունների հետևանքով կորցրեց աչքը: Այսօր նրա միակ մտահոգությունը աչքի որակյալ պրոթեզավորումն է, ինչը ծնողներս մտադիր են կազմակերպել արտասահմանում: Նրանց համար դա բավականին դժվար իրագործելի է, քանզի դժբախտությունը վրա հասավ անակնկալ:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն դրամական օգնություն ցուցաբերել, կարող են մոտենալ Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ, որտեղ հորս անունով բացվել է հաշվեհամար, որին հավաքված ամբողջ գումարը կուղղվի Սայադի կորցրած աչքը գոնե վիզուալ վերկանգնելուն:Շնորհակալություն»:
Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ (Acba Credit Agricole bank)
Ստացող՝ Ռոմա Հարությունյան (Beneficiary name: Roma Harutyunyan)
ՀՀ դրամ (AMD) account no: 220199490065138
ԱՄՆ դոլար (USD) SWIFT: AGCAAM22, account no: 220199570122138
Եվրո (EURO) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070002
Ռուբլի (Rouble) SWIFT: AGCAAM22, account no: 220381650070958
Օնլայն տարբերակով փոխանցումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
16045036922000(ՎՏԲ Հայաստան բանկ)
Ստացող՝ Ռոմա Հարությունյան
Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ: