9 օգոստոսի 2016 - 10:26 AMT
Պուտինը՝ Ալիևին. Ձգտելու ենք ԼՂ հակամարտության փոխզիջումնային լուծման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը:

«Դա իսկապես խնդիր է, որը մեզ է հասել մեր խորհրդային անցյալից։ Գիտեմ որքան սուր է հարցը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։ Մենք ձգտելու ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կհանդիսանա փոխզիջումնային, բայց ընդունելի երկու կողմի համար», - ասել է Ռուսաստանի նախագահը, Ռիա Նովոստիին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը Բաքվում հանդիպել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուխանիի և Իլհամ Ալիևի հետ: Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը: Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Սարգսյան-Պուտին հանդիպումը: